Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ինչպես է գալիս ուժը

 Ինչպես է գալիս ուժը
23.01.2025 | 00:12

Աստծո կանչը

Հունվարի 23

Տե՛ր, Դու ես մեր ապավենը:

Տե՛ր Աստված, Դու՛ ես մեր վստահությունը:

Տե՛ր, արի ու խոսի՛ր մեզ հետ:

Ամեն զորություն Ինձ տրվեց:

Զորությունը Ի՛մն է տալու և Ի՛մն է ետ քաշելու համար:

Այնուհանդերձ, անգամ Ե՛ս եմ ընդունում, որ չեմ կարող զորությունը հետ քաշել մի հոգուց, որ Ինձ մոտ է բնակվում, որովհետև այս դեպքում թեպետ իբրև պարգև չի տրվում, բայց ինքնաբերաբար, անզգալի կերպով Ինձնից փոխանցվում է Իմ աշակերտին: Շնչառության պես այն ներս է առնվում` Իմ ներկայության մեջ ապրող հոգու կողմից:

Սովորի՛ր ինքդ քեզ փակել Իմ ներկայության մեջ, այդ ժամանակ առանց խոսքի կունենաս այն ամենը, որ ցանկանում ես վերցնել Ինձնից` ուժը, զորությունը, ուրախությունը, աառատությունը:

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ